Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԵԿՆ ԷԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ՞

Մարտ 02,2011 00:00

«Ժառանգությունը» որպես կուսակցություն գոյություն չունի, գործում է միայն այդ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը»,- երեկ այսպիսի հայտարարություն է արել քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ըստ պարոն Բադալյանի, «Ժառանգությունը» քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում, մինչդեռ այլ ուժեր հանրահավաքներ են կազմակերպում, ծրագրեր են մշակում, միջկուսակցական պայմանագրեր են կնքում եւ այլ քայլեր կատարում: Ըստ Արմեն Բադալյանի, երբեմնի «լիդեր-կուսակցությունը» չկարողացավ հետագայում եւս իրեն դրսեւորել որպես այսպիսին: Ըստ Արմեն Բադալյանի, նույնը կարելի է ասել նաեւ ՕԵԿ-ի մասին, որը «գոյություն չունի 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բացահայտ դավաճանեց իր ընտրազանգվածին եւ կրիտիկական պահին անցում կատարեց իշխանական ճամբար»: Այս վերլուծաբանի կարծիքով, գոյություն չունի անգամ Կարապետիչի գլխավորած ուժը. «Տիգրան Կարապետյանը մի քանի հանրահավաքներ կազմակերպեց, եւ շատերին թվաց, թե նրա ըմբոստ ելույթները կարող են որոշակի բողոքավոր զանգված պոկել Հայ ազգային կոնգրեսից: Դա չհաջողվեց, քանի որ հասարակությունը շատ լավ գիտակցում է, որ Տիգրան Կարապետյանը իշխանություններին այլընտրանք չի հանդիսանում: Միայն խոսելը քիչ է»,- նկատեց Բադալյանը: Ժողովրդական կուսակցությունը, ըստ քաղտեխնոլոգի, եւս լիդերային կուսակցություն է, «բայց որի մեջ մարդ չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել