Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը դարձավ 50 տարեկան: Պարոն Կարապետյանի ընկերները շնորհավորական այս խոսքերն են հղել իրենց ընկերոջը. «Հարգելի Կարեն Կարապետյան: Դու այսօր 50 տարեկան ես: Աշխատանքի ու կյանքի փորձով իմաստնացած մի այր, ով իր անբասիր վարքով, անշահախնդիր գործելակերպով եւ սկզբունքայնությամբ արժանացել է մարդկանց վստահությանը, վայելում է նրանց սերն ու հարգանքը: Մենք միշտ հավատում ենք քեզ, քանի որ նույնիսկ մեր պետության համար ամենածանր օրերին դու չլքեցիր քո հայրենի օջախն ու հայրենիքը, օրինակ եղար շատերի համար: Մենք ուրախ ու հպարտ ենք, որ ոչ նյութական բարեկեցությունը եւ ոչ էլ պաշտոնը չկարողացան փոխել երեւույթներին անաչառ գնահատական տալու, իրերն իրենց անուններով կոչելու, խնդիրները համակողմանի եւ հիմնավոր քննարկելու քո բնավորությունը:
Ի սրտե մաղթում ենք Ձեզ առողջություն, երջանկություն եւ հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»:
«Առավոտը» եւս միանում է շնորհավորանքներին: