Գերմանիայի Հնագիտության ինստիտուտի մի խումբ գիտնականներ Թուրքիայում կատարած պեղումների արդյունքում հայտնաբերել են հին վանական համալիր եւ 5,5 մ բարձրության հեթանոսական արձան, որը պատկերում է հեթանոսական ինչ-որ աստվածություն: Ըստ պեղումների ղեկավարի՝ արձանի եւ վանքի տարիքը հասնում է 12 հազարի: Համալիրը կառուցված է մինչխեցեգործական նեոլիթի ժամանակները: Առայժմ հայտնի չէ հեթանոսական աստվածության անունը, ում նվիրված են եղել վանքը եւ արձանը: