Լրահոս
Օրվա լրահոսը

43%-ը վստահում է

Մարտ 01,2011 00:00

Ըստ «Eirobarometer»-ի հերթական ուսումնասիրության արդյունքների՝ Լատվիայի հարցված բնակիչների 43%-ը վստահում է եկեղեցուն եւ կրոնական կազմակերպություններին, 46%-ն էլ չի վստահում: Դրանից բացի, պատասխանողների եւս 11%-ը դժվարացել է պատասխանել, թե արդյոք հավատո՞ւմ է Աստծուն: Այդպիսով, եկեղեցին, ըստ հավատի մակարդակի սանդղակի՝ 20 տեղերից 9-րդ տեղում է: Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, Լատվիայում ամենից շատ վստահություն վայելում են բանակը, ռադիոն եւ հեռուստատեսությունը:
Լատվիայի բնակիչների ճմշող մեծամասնությունը՝ 91%-ը, անվստահություն է հայտնել քաղաքական կուսակցություններին: Խորհրդարանին չի վստահում պատասխանողների 81%-ը, կառավարությանը՝ 76%-ը: Հարցմանը մասնակցել է Լատվիայի 1003 բնակիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել