Կապանի «Գանձասարը» Աշխաբադում ընթացող ֆուտբոլի Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում դժվարին հաղթանակ տարավ այդ երկրի գործող չեմպիոն «Նեբիտչիի» նկատմամբ եւ առաջինը մտավ եզրափակիչ:
Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին առանց դարպասների գրավման, իսկ նշանակված տասնմեկ մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի թիմը՝ 6:5: