Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ օրում՝ ոսկի եւ արծաթ

Մարտ 01,2011 00:00

Հայաստանի ձյուդոիստները մեկական ոսկե եւ արծաթե մեդալ նվաճեցին Վարշավայում անցկացված աշխարհի գավաթի առաջնությունում: 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ, հասավ եզրափակիչ, սակայն այստեղ պարտվեց անգլիացի Էշլի Մակքենզիին: Իսկ մինչեւ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Նազարյանը վճռական գոտեմարտում պարտության մատնեց տատամիի տերերից Պավել Զագրոդնիին եւ բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճան: Սակայն նույն օրը ձախողվեցին մեր 73 կգ քաշայիններ Արտյոմ Բաղդասարյանն ու Ռոբերտ Վարդանյանը: Իսկ մինչեւ 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը պայքարի մեջ պետք է ներգրավվեր կիրակի օրը: Նա էլ բավարարվեց 7-րդ տեղով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել