Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանի դեմ խաղ չկա

Մարտ 01,2011 00:00

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, պարզապես, փայլում է Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի եզրափակիչ մրցաշարում: Խաղացված հինգ տուրերում բոլոր մրցակիցներն անձնատուր են եղել հայ շախմատիստուհուն: Վերջինը Չինաստանի ներկայացուցիչ Սյույ Յույհուան էր: Այսպիսով, հարյուր տոկոսանոց արդյունքով Էլինան առավել քան վստահ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա արդեն ամբողջ 2,0 միավորով գերազանցում է հաջորդ երեք տեղերում ընթացող շվեդ Պիա Կրամլինգին, ֆրանսուհի Մարի Սեբագին եւ ֆիլիպինցի Մարթա Ֆիերոյին:
Ցավոք, նույնը չի կարելի ասել մեր երկրորդ մասնակցի՝ Լիլիթ Մկրտչյանի մասին: Նա խաղացված հինգ պարտիաներից երեքն ավարտել է ոչ-ոքի, կրել երկու պարտություն եւ 1,5 միավորով Մոնղոլիայի ներկայացուցիչ Մոնգոնտուլ Բաթույագի հետ բաժանում է վերջին՝ 11-12-րդ հորիզոնականները:
Մեկօրյա հանգստից հետո շախմատիստուհիները երեկ վերսկսեցին պայքարը: Վեցերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով խաղում էր ընկերուհու՝ Էլինա Դանիելյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել