Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանակվեց ու թռավ

Մարտ 01,2011 00:00

Անցյալ տարի «Առավոտի» հոկտեմբերի 21-ի համարում «Ես գիտեմ՝ ինչ եմ ուզում» վերնագրով հարցազրույց էր տպագրվել ֆրանսաբնակ դաշնակահար դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ: Նշել էինք, որ նա Հայաստանի կամերային նվագախմբի ղեկավարի թեկնածուներից մեկն է: Պարոն Մարտիրոսյանն էլ թերթին ասել էր, թե քաղաքակիրթ երկրներում նվագախումբն է որոշում եւ ընտրում իր գեղարվեստական ղեկավարին. «Եվ եթե նվագախումբը չցանկանա, նույնիսկ երկրի նախագահը անզոր կլինի այդ հարցում: Ես գիտեմ՝ ինչ եմ ուզում… ցանկանում եմ, որ նվագախումբը գործի, երաժիշտներն էլ լինեն երջանիկ»: Շաբաթ օրը պաշտոնապես հայտարարվեց, որ նա նշանակվել է Կամերայինի գեղարվեստական ղեկավար, իսկ երեկ պարոն Մարտիրոսյանը Փարիզ  թռավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել