Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒԲԱՐԱՔԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԼՔԵԼ ԵԳԻՊՏՈՍԸ

Մարտ 01,2011 00:00

Արաբական լիգայի նախկին նախագահ Ամր Մուսան հայտարարել է Եգիպտոսում առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Այդ մասին փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Ամր Մուսան Արաբական լիգայի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց փետրվարի 11-ին՝ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից ժամեր անց:
Միջազգային լրատվամիջոցներն էլ հաղորդում են, թե Եգիպտոսի դատախազությունը որոշում է ընդունել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ նրա ընտանիքի անդամների ելքը Եգիպտոսից արգելելու մասին՝ մինչեւ Մուբարաքի գործով հետաքննության ավարտը:
Բացի այդ, մինչեւ հետաքննության ավարտը կսառեցվեն Մուբարաքի հաշվեհամարները: Արեւմտյան ԶԼՄ-ների մատուցմամբ, Հոսնի Մուբարաքի եւ նրա ընտանիքի անդամների արտասահմանյան հաշվեհամարների վրա կուտակվել է շուրջ 70 մլրդ դոլար: Այդ միջոցները դեռեւս ի հայտ չեն բերվել, իսկ եգիպտական բանկային հաշիվներում Մուբարաքների ընտանիքը միայն մի քանի միլիոն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել