Իրանի ընդդիմադիր կայքերը հաղորդում են, որ անցած շաբաթ ընդդիմության առաջնորդներ Հոսեյն Մուսավին եւ Մեհդի Քարուբին ձերբակալվել են երկրի հատուկ ծառայությունների կողմից եւ տարվել անհայտ ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ շեշտելով, որ երկու գործիչներն էլ ավելի վաղ տնային կալանքի տակ էին գտնվում: Որեւէ այլ աղբյուրներից այս տեղեկությունները հերքող կամ հաստատող հաղորդագրություններ չկան: