Կիրակի օրը Թունիսի ժամանակավոր կառավարության ղեկավար Մոհամմեդ Գաննուշին երկրի բնակիչներին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է իր հրաժարականի մասին: Reuters-ի փոխանցմամբ, դա տեղի է ունեցել երկրում ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին, որոնք հայտարարում էին վարչապետ Գաննուշի՝ պաշտոնանկ արված նախագահ Զին ալ-Աբիդին բեն-Ալիի հետ կապեր ունենալու մեջ: «Իմ հրաժարականը ավելի նպաստավոր մթնոլորտ կստեղծի Թունիսում նոր դարաշրջանի համար»,- հայտարարել է Գաննուշը՝ հրաժարականը հիմնավորելով նոր զոհերը կանխելու իր ցանկությամբ: Հիշեցնենք, որ ուրբաթ օրվանից վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի մասնակիցների ու անվտանգության ուժերի միջեւ բախումների արդյունքում հինգ մարդ է զոհվել: Թունիսի ժամանակավոր կառավարությունը ղեկավարելու է 84-ամյա Բենջի Քաիդ Էսսեբսին՝ նախագահ Հաբիբա Բուրգիբի իշխանության տարիներին երկրի նախկին արտգործնախարարը:
Փորձագետները կարծիք են հայտնում, որ վարչապետի հրաժարականը կարող է հավելյալ լեգիտիմություն հաղորդել մինչեւ հուլիսի 15-ը Թունիսում կայանալիք նախագահական ընտրություններին, նաեւ կարող է ոգեւորել ընդդիմությանը՝ նոր պահանջներ առաջադրելու հարցում:
Գաննուշի հրաժարականից որոշ ժամանակ անց ոստիկանները ցրել են երկրի մայրաքաղաքի գործարար շրջանում հավաքված հարյուրավոր երիտասարդների: