Լրահոս
Օրվա լրահոսը

«Դխկոց»՝ բուհերի մասով

Մարտ 01,2011 00:00

Օրերս կայացել է ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամաններով ոչ պետական 24 բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաների պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ստուգումների արդյունքները: Հանձնաժողովի գաղտնի քվեարկությամբ կայացված որոշման հիմքով ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամաններով ամբողջովին կասեցվել է Հայաստանի ավետարանական աստվածաբանական ակադեմիայի, Հայաստանում Գերմանական համալսարանի կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների գործողությունը: Մասնակի կասեցվել են՝ «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» եւ «Հրաչյա Աճառյան» համալսարանների որոշակի մասնագիտությունների գծով լիցենզիաները:
Դադարեցվել է Երեւանի «Ալաշկերտ» համալսարանի՝ կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը:
Մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններին տրվել է նախազգուշացում՝ ստուգման արդյունքում արձանագրված շտկելի խախտումները վերացնելու եւ արդյունքների մասին հիմնավորող փաստաթղթեր ՀՀ ԿԳՆ ներկայացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել