Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՍՏԵՂԾՎԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

Մարտ 01,2011 00:00

\"\"Փետրվարի 26-ին եւ 27-ին Տավուշի մարզի Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան եւ Բերդ քաղաքներում կայացան արտակարգ իրավիճակներում բժշկական առաջին օգնության դասընթացներ:
Ինչպես տեղեկացանք Շվեյցարիայի համագործակցության եւ զարգացման գրասենյակի աշխատակից Սերգեյ Հովհաննիսյանից, այդ ուսուցումը գրասենյակի «Արձագանք» ծրագրի բաղկացուցիչն է: «Արձագանքի» շրջանակներում Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում ստեղծվելու են 7 բժշկական ստորաբաժանումներ՝ յուրաքանչյուրը 20 բուժաշխատողով: Այս մասնագիտացված խմբերը պետք է տուժածներին աղետի վայրում հրատապ բուժօգնություն ցուցաբերեն, արդյունավետ համագործակցեն փրկարարների հետ: Շվեյցարական կազմակերպությունը տրամադրել է փրկարարական սարքավորումներ: Դրանք ի պահ են հանձնված քաղաքների հրշեջ կայաններին եւ արտակարգ իրավիճակների դեպքում կօգտագործվեն: Առաջիկայում բժշկական ստորաբաժանումների անդամները փրկարարների հետ ուսումնական վարժանքների կմասնակցեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել