Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց հեմոդիալիզի միկրոբաժանմունք

Մարտ 01,2011 00:00

\"\"Փետրվարի 26-ին Նոյեմբերյան քաղաքի Նիկոլայ Նասիբյանի անվան հիվանդանոցում գործարկվեց հեմոդիալիզի միկրոբաժանմունք: Նոյեմբերյանի հիվանդանոցի եռահարկ շենքն անցյալ տարի նորոգվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած 317 միլիոն դրամով, ընթացքի մեջ է բուժհիմնարկը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով հագեցնելու գործընթացը:
Ոչ միայն Նոյեմբերյանում, այլեւ ամբողջ Տավուշի մարզում հեմոդիալիզի միկրոբաժանմունք չկար: Հիվանդները ստիպված էին հարյուրավոր կիլոմետրեր կտրելով բուժում ստանալ Վանաձորում կամ Երեւանում:
Կան հիվանդներ, որ երկու օրը մեկ պետք է բժշկական պրոցեդուրա անցնեն:
Հեմոդիալիզի սարքավորումները Նոյեմբերյան բերվեցին 2010-ի դեկտեմբերին, հետո նոյեմբերյանցի 3 բուժաշխատողներ մասնագիտական վերապատրաստում անցան Երեւանի «Էրեբունի» եւ «Մալաթիա» բժշկական կենտրոններում:
Ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանում կա հեմոդիալիզի կարիք ունեցող 8 հիվանդ: Ակնկալվում է, որ նորաբաց միկրոբաժանմունքի ծառայությունից կօգտվեն նաեւ Տավուշի մարզի այլ տարածաշրջանների հիվանդները: Բավական թանկ այս ծառայությունն ամբողջությամբ կատարվում է պետպատվերի շրջանակներում, հիվանդների համար անվճար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել