Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅ ՔԵԶ ՊԱՏԱՍԽԱՆ

Մարտ 01,2011 00:00

«Առավոտի» շաբաթօրյա համարում «Հետքը» դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին» հրապարակմամբ տեղեկացրել էինք Շիրակի մարզի վարչական դատարանում սկսված նախնական մի նիստի մասին: Մեր լրագրողը մասնակցել էր այդ նիստին, ուր քննության էր դրվել «Հետքի» հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի: Կողմերն ունեին իրենց ներկայացուցիչները դատարանում:
Դատավարությունը չի ավարտվել:
Երեկ Գյումրու քաղաքապետարանը վկայակոչելով «ԶԼ մասին» ՀՀ օրենքը, խնդրել է «ներքոշարադրյալը» տպագրել մեր թերթի առաջիկա համարում: «Ներքոշարադրյալը» վերաբերում է «Հետքին» ու նրա «վարքագծին»:
Առնվազն տարօրինակ է, որ հղում է արվում ԶԼ օրենքին, սակայն չի նշվում, թե ո՞ր հոդվածի հիմքով պետք է տպագրվի «ներքոշարադրյալ» տեքստը, որը, ըստ էության, վիրավորական բովանդակություն ուներ՝ ուղղված մեր հայցվոր գործընկերների դեմ: Ի դեպ, լրագրողական էթիկայի կանոններ ունեցող «Առավոտը» հավատարիմ է մնում իր կանոններին եւ չի տպագրի այդ տեքստը:
Ինչ վերաբերում է «Առավոտի» հետգրությանը, համաձայն որի՝ Գյումրու Աբովյան փողոցի 262 շենքը պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, քաղաքապետարանը «պաշտոնապես» տեղեկացնում է, որ դա «Ընդամենը մայթային խոսակցություն է, որը զարմանալիորեն դարձել է տպագրվող նյութի հիմքը»: ԶԼ օրենքին հղում անող քաղաքապետարանը կարող էր պարզապես տեղեկացնել, թե ի վերջո ո՞ւմ է պատկանոում այդ շենքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել