Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԺՇԿՈՒՀԻՆԵՐԸ «ԱԲՈՎՅԱՆ» ՔԿՀ-ՈՒՄ ԵՆ

Մարտ 01,2011 00:00

Փետրվարի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդուհի Հովնանյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց 1-ամսյա կալանքի ենթարկել կաշառակերության մեջ մեղադրվող Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանին ու «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ հոգեբույժ-նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանին: Նրանք, ըստ ոստիկանության, բժշկական կեղծ տեղեկանքի դիմաց Ջրաշեն գյուղի բնակչուհի Արմենուհի Ասոյանից 55 000 դրամ կաշառք են ստացել:
Դատարանը մերժեց ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի երկու ամսով կալանքի վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը մերժեց նաեւ բժշկուհիների փաստաբանների միջնորդությունը՝ խափանման միջոց ընտրել գրավի դիմաց ազատ արձակումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել