Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատավոր Մանուկյանը՝ դեսպան

Մարտ 01,2011 00:00

\"\"Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչ Սիլվանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:
Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես առաջատար մասնագետ։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ արդարադատության նախարարությունում, ընդգրկվել է ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում։ 1999-2001թթ. ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահն էր: Հովհ. Մանուկյանը 2001-2005 թթ. զբաղեցրել է Տնտեսական դատարանի նախագահի, 2005-2008 թթ.՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնները: Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Վրաստան մեկնելուց առաջ «Առավոտը» զրուցել է դեսպանի հետ, մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել