Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԵՌՆԵՄ ՁԵՐ ԿՅԱՆՔԻՆ»

Մարտ 01,2011 00:00

Դատավորին դիմելով՝ ասում է «Տյոմ Յուժնին»

\"\"

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 9-ին կհրապարակի Արտավազդ Առաքելյանի դատավճիռը:
Արտավազդ Առաքելյանը նույն ինքը՝ «Տյոմ Յուժնին» է:
«Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալների գլխավոր դերակատարներից մեկի համար դատախազը միջնորդեց 4 տարվա ազատազրկում: «Տյոմ Յուժնին» հանդես եկավ վերջին խոսքով: Նա ասաց, որ զղջում է կատարվածի համար, որ ինքը երգիչ է, դերասան, որ ազատազրկման ժամանակ էլ չի դադարել ստեղծագործել, որ մտադիր է ձայնասկավառակ թողարկել:
Թայբոքսինգով եւ պաուերլիֆտինգով պարապած Ա. Առաքելյանը իր խնամքին ունի 4 երեխա, որից 3-ը անչափահաս են: Նա ունի հիվանդ մայր:
Արտավազդի հետ նույն գործով մեղադրվում են նաեւ «Հով Էլեկտրոնիկ» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Ամիրխանյանը, Արտակ եւ Արթուր Թադեւոսյանները (վերջինս նույնպես «Որոգայթ» հեռուստասերիալի դերակատարներից է), բջջային հեռախոսների խանութների սեփականատեր Վահե Մաղաքյանը, գործազուրկ Գոհար Վարդանյանը:
Ա. Առաքելյանն ասաց, որ իրեն մեղսագրվածի հետ՝ «ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով տարբեր անձանց հետ, իրավունք վերապահող կեղծված փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքների օգտագործմամբ վարկեր ստանալու նպատակով կատարել է դիտավորյալ հանցագործություններ», համաձայն չէ, նա արել է այդ ամենը, չգիտակցելով դրա հետեւանքները: Որեւէ դիտավորություն չի կատարել, վճարել է իր պարտքերը: Ա. Առաքելյանի ֆանատները շրջում են ամենուր՝ նրա լուսանկարներով եւ ցուցապաստառներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել