Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ԿՆՈՋ ՈՏՔԸ

Մարտ 01,2011 00:00

\"\"Երեկ Երեւանի քաղաքապետարանի դիմաց կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել բացօթյա առեւտրով զբաղվողները: Նրանք դժգոհում էին, որ արդեն 1 ամսից ավելի մնացել են առանց աշխատանքի, քանի որ քաղաքապետն արգելել է փողոցային առեւտուրը: Ինչպես news.am-ին փոխանցել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, առեւտրականներին է մոտեցել շուրջ 300 ոստիկան եւ սկսել հրմշտել նրանց, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից շատերն ընկել են գետնին: Հրմշտոցից քիչ անց ցույցի մասնակից 60-ամյա Խանում Ավդալյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Նա ոտքի վնասվածք է ստացել: Կինն առաջինն է ընկել գետնին, իսկ ցուցարարներից մի քանիսն ընկել են նրա ոտքի վրա եւ պատճառել վնասվածք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել