Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽԱԽԵՂԴ ԵՆ ԵՂԵԼ

Մարտ 01,2011 00:00

\"\" \"\"
\"\" \"\"

Վանաձորի ոստիկանության Բազումի բաժանմունքում երեկ 15:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհվում է Չերկասի 2/13 բնակարանը, որը գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքի 5-րդ հարկում: Օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել է դեպքի վայր, դուռը կոտրել եւ 2-ամյա Անահիտին եւ 4-ամյա Ալեքսին տեղափոխել թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Նարեկ» մանկական բժշկական կենտրոն: Բժիշկներն արձանագրել են՝ Անահիտ եւ Ալեքս Քարդանյանները ծխախեղդ են եղել եւ մահացել են: Կատարվում է հետաքննություն: Ըստ նախնական վարկածի, հրդեհի պատճառ է դարձել վառարանի մոտ դրված ներքնակը, այն բռնկվել եւ այրվել է: Երեխաները խեղդվել են այրվող բրդի ծխից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել