Սըր Փոլ Մաքքարթնին կյանքում առաջին անգամ երաժշտություն է գրել բալետի համար: «Օվկիանոսի թագավորություն» բալետի պրեմիերան ներառված է New York City Ballet-ի սեպտեմբերյան ծրագրում: 4 գործողությունից կազմված ներկայացման մեջ ներգրավված կլինեն 40-45 պարողներ: Ըստ Մաքքարթնիի՝ իր բալետը «ռոմանտիկ պատմություն է», որի գործողությունները տեղի են ունենում երկու աշխարհներում՝ մաքրությամբ լի օվկիանոսի եւ չարությամբ լի ցամաքի թագավորություններում: