Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻՆԱՆ՝ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

Փետրվար 26,2011 00:00

\"\"ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի խաղարկության եզրափակիչ՝ վեցերորդ մրցաշարում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է հաղթարշավը: Երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստուհուն անձնատուր եղավ Մոնղոլիայի ներկայացուցիչ Բաթույագ Մոնգոնտուլը: Այսպիսով, Էլինան հարյուր տոկոսանոց արդյունքով ստանձնեց մրցաշարի միանձնյա առաջատարի դերը:
Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, նույն օրը սեւ խաղաքարերով ոչ-ոքի արեց Մարի Սեբագի (Ֆրանսիա) հետ եւ 1,0 միավորով առայժմ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Երեկ կայացած չորրորդ տուրում Էլինա Դանիելյանը խաղում էր Նանա Ձագնիձեի հետ: Ի դեպ, վրացուհին համարվում է «Grand Prix»-ի խաղարկության ընդհանուր արդյունքով աշխարհի չեմպիոն, չինացի Հու Յիֆանի հետ թագի համար պայքարելու ամենահավանական թեկնածուն: Իսկ Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը լինելու էր նույնպես Վրաստանի ներկայացուցիչ Մայա Չիբուրդանիձեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել