Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԻՋԵՎԱՆՆ» Է ՀԻՄՆԱԴՐԵԼ

Փետրվար 26,2011 00:00

«Առավոտի» փետրվարի 12-ի համարում տպագրված «Հնարավոր կուսակցությունը դպրոցում» լուրում «Գարեգին Նժդեհ» երիտասարդական համախմբման ղեկավար Վարդան Տարախչյանն ասել էր, թե իրենց  համագումարն անցկացնելու համար Գ. Նժդեհի անվան դպրոցն են ընտրել, որովհետեւ այդտեղ իրենք հիմնադրել են Գ. Նժդեհի գաղափարական կենտրոն եւ տեղադրել են նրա կիսանդրին: «Նախիջեւան» հայրենակցական միության նախագահ Մելս Մկրտչյանը, սակայն, «Առավոտին» փոխանցեց, որ  ո՛չ նշյալ կազմակերպությունը, ո՛չ էլ Տարախչյանը որեւէ կապ չունեն դպրոցում գործող Գ. Նժդեհի գաղափարական կենտրոնի հետ: Ըստ Մկրտչյանի՝ այն հիմնադրել է իրենց միությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28