Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՍԱՀՄԱՆԸ»՝ ՆՈՄԻՆԱՆՏ

Փետրվար 26,2011 00:00

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ԱՊՀ-ի տարածքի այլ 13 ֆիլմերի հետ ներկայացվել էր Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա-2011» մրցույթին «ԱՊՀ-ի եւ մերձբալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ներկայացված ֆիլմերից միայն 4 են դարձել նոմինանտ, որոնց թվում է նաեւ «Սահմանը»: «Նիկա 2011»-ի մյուս նոմինանտ ֆիլմերն են` լատվիացի ռեժիսոր Անդրիս Գաույայի «Ընտանեկան գործեր», ղրղզ ռեժիսոր Ակթան Առիմ Կուբատի «Սվետ-ակե» եւ ադրբեջանցի ռեժիսոր Ռուսթամ Իբրահիմբեկովի «Ուրվականի աչքերով» կինոժապավենները: Մրցանակների հանձնումը տեղի կունենա ապրիլի 7-ին՝ Մոսկվայում: Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, անվանի կինոդերասան Ալեքսեյ Բատալովը անձնական հրավեր է ուղարկել Հարություն Խաչատրյանին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել