Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՐԱՔՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԶՈՀՎԵԼ

Փետրվար 26,2011 00:00

\"\"Երեկ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ այլ քաղաքներում հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ մասնակցելու «ցասման օրվա» ակցիաներին:
Ցուցարարները կառավարությունից պահանջել են տնտեսական բարեփոխումներ իրականացնել, բարելավել սոցիալական ծառայությունները, աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ ապահովել եւ վերջ տալ կոռուպցիային: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Բաղդադում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, երբ հարյուրավոր ցուցարարներ շարժվել են դեպի քաղաքի Թահիր հրապարակ:
Ըստ հաղորդագրությունների, երկրի հյուսիսային Քիրքուք, Մոսուլ եւ Հավիջա քաղաքներում ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:
Վարչապետ Նուրի ալ-Մալիքին ավելի վաղ իրաքցիներին կոչ էր արել չմասնակցել ցույցերին՝ պնդելով, թե դրանց կազմակերպիչները երկրի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի եւ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներն են, ովքեր ցանկանում են ի շահ իրենց օգտագործել բողոքի ակցիաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել