Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ՆՈՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փետրվար 26,2011 00:00

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են Մոսկվայի իրավապահների կողմից մի պատանու ձերբակալության մասին, որը նախօրեին ՌԴ նախագահի աշխատակազմին պատրաստվող ահաբեկչության մասին իրազեկում պարունակող նամակ էր բերել: «Ինտերֆաքսի» տվյալներով, 19-ամյա երիտասարդը առեւտրային ընկերություններից մեկի ցրիչն է: Նա հայտնել է, որ հանձնարարություն էր ստացել թղթակցությունը տանել ՌԴ նախագահի՝ Իլյինկայի փողոցում գտնվող ընդունարան: Առ ժամանակ հետո Մոսկվայի հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել էին այն բջջային հեռախոսը, որով, ըստ ամենայնի, թղթակցությունը տեղ հասցնելու պատվեր էր իջեցվել: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել