Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՈՒՀԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐ ԲԻԶՆԵՍԸ

Փետրվար 26,2011 00:00

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «Մեդիամաքսի» փոխանցմամբ, երեկ այցելել է Synopsys-Armenia ընկերություն` երկրի բուհերի համար մշակված կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով: Ինչպես լրագրողներին հայտնել է ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ընկերության ուսումնական դեպարտամենտում է գտնվում ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի ֆակուլտետը, որտեղ ուսանում են բուհի ավելի քան 250 ուսանողներ: Նրա խոսքերով, Synopsys-Armenia ընկերությունը համագործակցում է երկրի 5 բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, որոնց լավագույն շրջանավարտները Synopsys-Armenia-ում աշխատելու առաջարկ են ստանում: ԿԳ նախարարը հայտարարել է, որ Synopsys-Armenia ընկերության մասին շատ է խոսվում, եւ ոչ միայն որպես հաջող բիզնեսի օրինակի մասին, այլեւ այն համատեքստում, որ ընկերության օրինակով երեւում է, թե ինչպես է գործատուն մասնակցում մասնագետների կրթության գործընթացին, ովքեր աշխատելու են այդ հատվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել