Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՈ՛ՒՏ Է

Փետրվար 26,2011 00:00

«Առավոտը» դժգոհություններ է ստացել Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցից: Ըստ մեր աղբյուրի, վերջերս վերանորոգվել է դպրոցի՝ ուսուցիչների համար նախատեսված սանհանգույցը, իսկ աշակերտներինը վերանորոգելու համար ծնողներից 10 հազարական դրամ են պահանջում: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ երեխաներից ոչ մի կոպեկ գումար չի հավաքվում. «Երեխաների սանհանգույցը վերանորոգվել է 2 տարի առաջ եւ գերազանց վիճակում է: Դա 100 տոկոսանոց սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել