Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շահում են նախօրոք անկանխատեսելի թվերը»

Փետրվար 26,2011 00:00

«Առավոտին» հավատացնում է պետեկամուտների կոմիտեն

«Առավոտի» փետրվարի 22-ի՝ «Ալավերդյանի հերթական ձախողումը» հրապարակումից հետո Պետական եկամուտների կոմիտեն խոստացել էր պատասխանել մեր հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք ՊԵԿ-ի պաշոնական պատասխանները:
– ՀԴՄ կտրոնների նախորդ խաղարկության ժամանակ որքա՞ն մասնակից շահեց նշված 30 ավտոմեքենան:
– ՀՀ կառավարության 30.10.2008թ. N1330-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` 2011 թվականի հունվար ամսվա վիճակահանության (որին մասնակցել են 2010թ. հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ՀԴՄ կտրոնների հատուկ համարները) արդյունքներով տրամադրվել է 30 ավտոմեքենա:
ՀՀ կառավարության 30.10.2008թ. N1330-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, 8 եւ 7 նիշերի համընկմամբ հատուկ համար պարունակող կտրոններ ունեցողներին, անկախ նրանց թվաքանակից, պարտադիր տրամադրվում է մեկական ավտոմեքենա եւ համապատասխանաբար 1 մլն եւ 100 հազար դրամ պարգեւավճար: 8 եւ 7 նիշերի համընկմամբ ավտոմեքենաների չսպառված քանակները տրամադրվում են 6 նիշերի համընկմամբ շահած` գործարքի առավելագույն արժեք ունեցող կտրոն տիրապետող անձանց: Եթե նշված ավտոմեքենաները նորից ամբողջությամբ չեն սպառվում, ապա դրանց մնացած քանակությունը տրամադրվում է 5 նիշերի համընկմամբ շահած` գործարքի առավելագույն արժեք ունեցող կտրոն ներկայացրած անձանց: Այս վիճակահանության արդյունքներով ութ եւ յոթ թվի համընկմամբ շահումներ չեն գրանցվել, հետեւաբար ՀՀ կառավարության 30.10.
2008թ. N1330-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետին համապատասխան, 30 ավտոմեքենաները տրամադրվել են 6 թվի համընկմամբ շահած կտրոններ ներկայացրած ընդամենը երկու անձանց եւ 5 թվի համընկմամբ ու գործարքի առավելագույն արժեքներ ունեցող շահած կտրոններ ներկայացրած քսանութ անձանց:
– Զուգադիպություններ եղե՞լ են շահումների ժամանակ, խոսքը մասնավորապես վերաբերում է «Ա. Ղազարյան» ՍՊԸ-ից ՀԴՄ կտրոն ստացած եւ ավտոմեքենա շահած Սուսաննա Ղազարյանին, որը, մեր տեղեկություններով, նույն ՍՊԸ-ի «բարեկամներից» է:
– ՀՀ կառավարության 30.10.2008թ. N1330-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետին համապատասխան, շահող կտրոնների տիրապետողներ են համարվում վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բնօրինակները նույն կարգով սահմանված պարգեւավճարներ տրամադրող մարմին ներկայացրած ֆիզիկական անձինք (ՀՀ քաղաքացիներ, oտարերկրյա պետությունների քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք):
– Պարոն Արմեն Ալավերդյանին շահառուներից քանի՞սն են դիմել Հանրային հեռուստատեսությունում մասնակցելու վերոնշյալ ավտոմեքենաների խաղարկությանը եւ ի՞նչ պատճառով են մերժվել նրանք:
– ՀՀ կառավարության 30.10.2008թ. N1330-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետին համապատասխան` ավտոմեքենաների խաղարկություն հեռուստատեսությամբ չի իրականացվում եւ շահողների կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ դիմելու դրույթներ սահմանված չեն: Գործընթացի թափանցիկության եւ հրապարակայնության համար 2011թ. հունվարի վիճակահանության արդյունքում 30 ավտոմեքենա շահած ֆիզիկական անձինք ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից հրավիրվել են Հանրային հեռուստատեսություն, որտեղ ուղիղ եթերում հայտարարվել են շահումներն ու տրամադրվել են ավտոմեքենա ստանալու անհրաժեշտ փաստաթղթերը: Այս առումով որեւէ բողոք չի ստացվել: ՀԴՄ շահագործողների կողմից կիրառվող ՀԴՄ ժապավենների դարձերեսներին առկա են հատուկ համարներ, որոնք մասնակցում են ՀԴՄ կտրոնի տրամադրմանը հաջորդող ամսվա ընթացքում կայանալիք վիճակահանությանը: Շահող են համարվում վիճակահանության արդյունքում հայտնի դարձած (նախօրոք անկանխատեսելի) շահող թվերին (առաջինից կամ վերջինից սկսած` հաջորդական հերթականությամբ) ՀԴՄ-ների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի (առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ) նույն կարգով սահմանված քանակով համընկած թվեր պարունակող կտրոնները:
– Ի վերջո, քրեական գործերի նյութեր նախապատրաստվո՞ւմ են:…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել