Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԵՐՔՄԱՆ ՏԵՔՍՏ «ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

Փետրվար 26,2011 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ընդդեմ «Ժամանակ» թերթի ՀՀ նախկին նախագահ Քոչարյանի ընտանիքի հայցի քննությունը:
Բելլա եւ Սեդրակ Քոչարյանները պահանջում են, որպեսզի թերթը հերքի 3 հրապարակումները, որոնք տպագրվել են անցյալ տարի, եւ իրենց անունը արատավորելու համար պահանջում էին 6 մլն դրամ փոխհատուցում:
Քոչարյանների շահերի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը միջնորդեց, որպեսզի դատարանը 1 ամիս ժամանակ տրամադրի իրենց հերքման տեքստ պատրաստելու համար, եթե, իհարկե,  թերթը պատրաստ լինի բարեխիղճ գտնվել եւ հերքումը տպագրել: Դատավոր Արայիկ Մելքումյանը տվեց 2 շաբաթ ժամանակ հերքման տեքստը պատրաստելու համար: Հիշեցնենք, որ թերթի ներկայացուցիչը Փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել