Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԺԱՅՌԱԲԵԿՈՐԸ ՋՐԱԳԻԾԸ ՎՆԱՍԵԼ Է

Փետրվար 26,2011 00:00

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Վերին Պտղնի գյուղին հարակից տարածքում անհայտ անձանց կողմից զգալի քանակությամբ ժայռաբեկորներ ձորը լցնելու հետեւանքով վթարվել է «Արզական-Երեւան» մայր ջրատարը եւ վայրկյանում 85-90 լիտր ջրի արտահոսք առաջացել: Վթարի հետեւանքով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի եւ հարակից տարածքների սպառողներին ջրամատակարարումը խափանումներով կմատակարարվի: Ընկերությունից հայտնում են, որ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է կառուցել 200 գծամետր նոր խողովակաշար, որի համար, հաշվի առնելով բարդ տեղանքը, կպահանջվի մոտ 2 ամիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել