Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԴԵՄ

Փետրվար 26,2011 00:00

ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Արսեն Աղաբեկյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դատախազի տեղակալը քաղաքացի Մ.-ից կաշառք է պահանջել, վերջինիս՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվող որդուն գողություն կատարելու համար ավելի մեղմ պատիժ նշանակելու համար: Քրեական գործի նախաքննությունը իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել