Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մենակ նիստեր անելո՞վ են աջակցում

Փետրվար 26,2011 00:00

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը կարեւորել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացումը: Վարչապետը հիշեցրել է, որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարեւոր կետերից մեկը Doing Business-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելն է: Հարցի առնչությամբ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը զեկուցել է կառավարության նախաձեռնությամբ 2010թ. գործարար միջավայրի՝ Doing Business-ի ցուցանիշների արմատական բարելավմանն ուղղված բարեփոխումների ընթացքի մասին: Մասնավորապես, նա անդրադարձել է հարկային եւ մաքսային վարչարարության ու բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, արտաքին առեւտրի եւ փոքր ու միջին ձեռնարկությունների աճի խթանման ուղղությամբ իրականացված միջոցառումներին: Նիստում քննարկվել են գործարար համայնքի ներկայացուցիչների դիտարկումները Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման ու տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է խորհրդի անդամներին եւ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին քննարկել դրանք խորհրդի աշխատանքային խմբերի շրջանակում:
Մեկ այլ հարցով «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանը հանդես է եկել գյուղատնտեսության ոլորտի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններով: Նշելով, որ դրանք մշակվել են ՀՀ բոլոր մարզերում գյուղատնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում, նա տեղեկացրել է, որ ձեւավորվել են ՖԱՄ-ի մարզային խորհուրդներ՝ նպատակ ունենալով նպաստել գյուղատնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել