Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԵՄԱՆ ՓԱԿԵՔ, ԱՊԵ~

Փետրվար 26,2011 00:00

Երգահան Վահրամ Պետրոսյանը երեկ պարզաբանումներ է ներկայացրել փետրվարի 16-ին իր արտահայտած աղմկահարույց տեսակետների առնչությամբ, որոնք հանրության մեջ միարժեք չընդունվեցին:
«Առաջին հերթին ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում զգացմունքներն ակամայից վիրավորել եմ: Ասուլիսի ընթացքում բացառապես քննարկվում էին երաժշտարվեստի խնդիրները, որի քաղաքականացումն անընդունելի է: Շատ եմ ցավում, որ անբարեխիղճ մոնտաժի արդյունքում իմ անունը շրջանառվեց հարեւան երկրի հակահայկական քարոզչության մեջ, իսկ մեզ մոտ դարձավ հրապարակային զանազան մեղադրանքների թիրախ: Հասկանում եմ, որ որոշ անզգույշ արտահայտություններ ցավ են պատճառել բազմաթիվ մարդկանց, որոնց թվում են նաեւ Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը վերապրած մարդիկ: Այս հայտարարությամբ ես հատուկ հայցում եմ նրանց ներողամտությունը: Հասկանում եմ, որ իմ որոշ արտահայտություններ տեղին չէին հատկապես այս օրերին, երբ մենք ոգեկոչում ենք Ադրբեջանում ցեղասպանության ենթարկված հայերի հիշատակը: Ես բարեխղճորեն կատարել եմ իմ պարտքը եւ ծառայել հայոց բանակում: Վստահեցնում եմ բոլորին՝ եթե անհրաժեշտությունը լինի, ես առաջիններից մեկը կամավոր կմեկնեմ մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու: Սրանով խնդրում եմ թեման համարել սպառված եւ դադարեցնել այդ պատուհաս դարձած ասուլիսի շուրջ քննարկումները»,- ասել է Վահրամ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանը փետրվարի 16-ին, մասնավորապես, ասել էր. «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, նշանակում է, որ իմ էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն, եւ իմ բոլոր ընկերները, ես չունեմ էնպիսի ընկեր, ով չսիրի ադրբեջանական երաժշտություն: Նշանակում է, որ նրանց էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն»:
Մենակ նիստեր անելո՞վ են աջակցում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել