Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ

Փետրվար 26,2011 00:00

Ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանի կողմից հեռանկարներ չունի, իսկ ադրբեջանցի քաղաքական գործիչների բազմաթիվ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ռազմական հռետորության դրսեւորում, «Արմինֆո»-ի հաղորդմամբ, նախօրեին Մոսկվայում հայտարարել է Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Այդուհանդերձ, պետք է արձագանքել Ադրբեջանի հռետորությանը: Միջազգային հանրությունը ԵԱՀԿ-ի գլխավորությամբ պետք է ընդունի որոշումներ նշյալ հարցի շուրջ, քանի որ պատերազմի վերսկսման սպառնալիքները Ադրբեջանի ղեկավարության կողմից ոտնահարում են միջազգային իրավական նորմերն ու խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նկատել է Վ. Կազիմիրովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել