Երեկ, ժամը 23-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարեց Տիգրան Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամսով կալանք ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչ Արմեն Թեւանյանի (ձախից) միջնորդությունը։ Միաժամանակ դատարանը մերժեց կալանքը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Բացի այդ, դատարանը առհասարակ լուծում չտվեց փետրվարի 24-ին պաշտպան Հայկ Ալումյանի (աջից) կողմից ներկայացված բողոքին, որով վիճարկվում էր փետրվարի 23-ին Տիգրան Փոստանջյանի ձերբակալման օրինականությունը։ Երեկվա դռնփակ դատական նիստը սկսվել էր ժամը 14.00-ին։ Հիշեցնենք, որ Տիգրան Փոստանջյանը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
Զարուհի Փոստանջյանի եղբայրն է: