Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգի բնակիչներից մեկը տան հյուրասենյակում 1,5 մ երկարության կոկորդիլոս է հայտնաբերել, որը գտնվել է բազմոցի ետեւում։ Տանտիրուհին երեխային արագ դուրս է բերել սենյակից ու կանչել փրկարարներին, որոնց հաջողվել է վնասազերծել կենդանուն։ Դեպքին նախորդած օրերին հորդ անձրեւներ էին տեղացել, գետերը վարարել էին, ինչի արդյունքում կոկորդիլոսը հայտնվել էր քաղաքի բնակելի հատվածում՝ թաքնվելով տներից մեկում։