Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՑԵՔ ՑՆՑՈՒՂ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ

Փետրվար 25,2011 00:00

Վերջերս իրականացրած մի հետազոտություն ցույց է տվել, որ ախտածին մանրէները կարող են կուտակվել ցնցուղի գլխիկի մեջ եւ հասունանալով տաք ջրի հետ դուրս գալ այնտեղից: Նման մանրէները կարող են խնդիրներ առաջացնել իմունային թույլ համակարգ ունեցող մարդկանց համար:

Ցնցուղի մութ, թաց եւ տաք գլխիկը հիանալի միջավայր է մանրէների զարգացման համար, որոնք առաջացնում են թոքերի հիվանդություններ:

Ցնցուղաջրի մանրէների մակարդակը 100 անգամ գերազանցում է սովորական ջրի մանրէների մակարդակը:

Կոլորադոյի համալսարանի ավագ հետազոտող Լիհ Ֆիզելը թույլ իմունային համակարգով եւ թոքային վարակների հանդեպ զգայուն մարդկանց խորհուրդ է տալիս ցնցուղը փոխարինել շոգեբաղնիքով: Եթե իմունային համակարգը ուժեղ է եւ առողջական խնդիրներ չունեք, ապա ցնցուղից վախենալ պետք չէ:

Mycobacterium avium-ը, որը հայտնաբերվել է ուսումնասիրված նմուշների 20 տոկոսում, առաջացնում է թոքային վարակներ բացարձակապես առողջ, ինչպես նաեւ իմունային թույլ համակարգ ունեցողների (ծխողներ, հարբեցողներ, թոքերի քրոնիկ հիվանդություններով տառապողներ եւ այլն) շրջանում:

Հիվանդությունների նախանշաններն են այրոցքները, չոր հազը եւ շնչահեղձությունը:

Ցնցուղ ընդունելիս մարդիկ սովորաբար առնչվում են մանրէների 60.000 տեսակի հետ, սակայն դրանցից միայն 1 կամ 2 տոկոսն է ախտածին: Մետաղե ցնցուղներն ավելի անվնաս են, քան պլաստիկ ցնցուղները:

Իսկ հիվանդություններից խուսափելու ամենաճիշտ եղանակը ցնցուղի գլխիկը եւ հիգիենայի մյուս պարագաները կանոնավոր մաքրելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել