Գիտնականներն ուսումնասիրել են կանանց ձայնը ձվազատման ժամանակ։ Պարզվել է, որ նրանց ձայնը ավելի բարձր եւ սեքսուալ է հնչում, երբ կնոջ օրգանիզմը պատրաստ է բեղմնավորման։ Գիտնականները փորձեր են անցկացրել՝ ձայնագրելով կանանց ձայները դաշտանաշրջանի ժամանակ։ Ապա այդ ձայնագրությունները լսել են մի խումբ տղամարդիկ եւ կանայք։
Պարզվել է, որ երկու սեռերի ներկայացուցիչներին էլ ավելի շատ այն ձայներն են դուր եկել, որոնք ձայնագրվել են դաշտանաշրջանի այն պահին, երբ կինը ավելի շատ է պատրաստ եղել բեղմնավորման։
Փորի վրա քնելը՝ խնդիրների պատճառ
Պարբերաբար փորի վրա քնելու դեպքում թե տղամարդկանց եւ թե կանանց մոտ առաջանում են սեռական խախտումներ:
Ըստ իսպանացի բժիշկների անցկացրած հետազոտության, պարզվել է, որ նման դիրքը հաճախ սեռական բնույթի խնդիրների առաջացման պատճառ է դառնում, քանի որ սեղմվում են մի շարք ներքին օրգաններ, այդ թվում՝ միզապարկը: Նման դիրքում քնելն ազդում է ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ առողջության վրա: Գիշերը փորի վրա քնելը վնաս է նաեւ կանանց կրծքի համար, քանի որ երկար ժամանակ սեղմված վիճակում մնալու հետեւանքով կրծքի վրա կնճիռներ են առաջանում, որոնցից հետագայում ձերբազատվելը շատ դժվար է լինում: