Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային ֆանատները՝ ռինգում

Փետրվար 25,2011 00:00

Թե ֆուտբոլային խաղն ինչպե՞ս կավարտվի՝ մեծապես կախված է ոչ միայն ֆուտբոլիստներից ու մրցավարներից, այլեւ տրիբունաներում տեղ զբաղեցրած մարզասերների վարքագծից: Քիչ չեն օրինակները, երբ ֆուտբոլասերների վատ պահվածքի պատճառով կամ խաղն այդպես էլ չի ավարտվել, կամ արդեն հետո չափից ավելի «ակտիվ» աջակիցներ ունեցող թիմը որակազրկվել է:

Ֆուտբոլի երկրպագուները տարբերվում են մյուս մարզաձեւերի սիրահարներից: Նրանք անսպառ էներգիա ունեն ու այն պարպում են՝ սիրելի թիմի կողքին գտնվելով նաեւ արտագնա հանդիպումներում: Ցավոք, բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ ֆանատների միջեւ իսկական պատերազմական գործողություններ են ծավալվում ինչպես ստադիոններում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս:

Իրենց երկրպագուների ագրեսիվությունը մեղմելու եւ այն փողոցներից մարզադահլիճ տեղափոխելու յուրօրինակ ձեւ են գտել Մոսկվայի երկու հանրահայտ ֆուտբոլային ակումբները՝ «Սպարտակն» ու «Դինամոն»: Ռինգում ֆուտբոլասերները մրցել են բռնցքամարտից եւ մենապայքարային այլ ձեւերից, որոնք համեմված են եղել փողոցային կռիվների տարրերով: Ֆանատների առաջին մարտն ավարտվել է սպարտակցիների բացահայտ առավելությամբ՝ 6,5:0,5:

Մտահղացումը, իհարկե, ողջունելի է: Բայց մտավախություն կա նաեւ, որ «գլադիատորները» ռինգում ձեռք բերած փորձը կարող են վերադարձնել ստադիոն կամ փողոց: Առավել եւս, որ, մեր տեղեկություններով, ռուսական կողմը մարտի 26-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների հանդիպման բավականին շատ տոմսեր է պատվիրել:

\"\"
\"\"\"\"
\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել