Ուկրաինան պատրաստ է ընդունել օգոստոսին նշանակված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որի կազմակերպումը նախապես վստահվել էր Հայաստանին: Սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հունվարին պաշտոնապես հրաժարվել է դրա անցկացումից՝ EUBC-ին հղած նամակում նշելով, որ այդ ամիս Երեւանում կայանալու է «Համահայկական խաղերը», իսկ մայրաքաղաքի հյուրանոցները միաժամանակ երկու խոշոր մրցումների մասնակիցների ընդունել չեն կարող: Այս մասին տեղեկացնում է «Armsport.am»-ը: