Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԲԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Փետրվար 25,2011 00:00

Թուրքիայի քաղաքացիները Լիբիայից հայրենիք տեղափոխվելուց հետո հայտնել են, որ Տրիպոլիում սկսված հուզումների ընթացքում 6 թուրք է ձերբակալվել։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը: «Թուրքական ավիաուղիների» միջոցով Թուրքիա տեղափոխված քաղաքացիները հայտնել են, թե Տրիպոլիի օդանավակայանում կան առանց անձնագրի Թուրքիայի քաղաքացիներ, որոնց անձնագրերը վերցրել են աշխատանքի տեղավորման ընկերությունները։ Լիբիայից վերադարձած Թուրքիայի քաղաքացիները հաստատել են լիբիական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, ըստ որի՝ հուզումների ընթացքում 6 թուրք է ձերբակալվել։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Լիբիայում սպանվել է Թուրքիայի 27-ամյա քաղաքացի Յունուս Էմրե Չելիքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել