Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐԿՈԶԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ

Փետրվար 25,2011 00:00

\"\"Այսօր կարճատեւ այցով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կայցելի Թուրքիա: Սակայն ըստ թուրքական մամուլի, այցի հետ կապված Անկարայում որոշ դժգոհություններ կան: Խոսքը վերաբերում է վերջին պահին Սարկոզիի այցի արարողակարգում տեղի ունեցած փոփոխություններին։ Ըստ այդմ՝ նախապես հայտարարված երկօրյա պաշտոնական այցի փոխարեն լինելու է ընդամենը 5-ժամանոց այց: Այդ փոփոխությունների առնչությամբ իր վրդովմունքն է հայտնել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Սարկոզին նախագահ ընտրվելուց ի վեր չի այցելել Թուրքիա։ Սակայն Թուրքիայի նախագահը եւ ես այցելել ենք Ֆրանսիա։ Իսկ Սարկոզին որոշեց Թուրքիա գալ ոչ թե որպես Ֆրանսիայի նախագահ, այլ՝ G20-ում նախագահող երկրի ղեկավար։ Կարծում եմ, որ Սարկոզիի՝ նման մակարդակով այցը որեւէ կերպ չի կարող նպաստել Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերություններին»,- Agence France Presse գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետը։ Ակնկալվում էր, որ Ֆրանսիայի նախագահը կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել