Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍԱՆՋԸ ԿԱՐՈՂ Է ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Փետրվար 25,2011 00:00

\"\"Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին արտաքսել Շվեդիա, որտեղ նրան մեղադրում են բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ, որի շրջանակներում Շվեդիայի դատախազությունը փորձում է հարցաքննել Ասանջին: Reuters-ի մատուցմամբ, Ասանջը 7 օր ժամանակ ունի դատարանի որոշումը բողոքարկելու համար: «Արտահոսքերի» սկանդալային կայքի հիմնադիրն իր մեղքը չի ընդունում: Նրա փաստաբանները Ասանջի դեմ սկսված հետապնդումներում քաղաքական ենթատեքստ են տեսնում: Նրանց կարծիքով, շվեդական իշխանությունները գործում են ԱՄՆ կառավարության թելադրանքով, որը մտադիր է պատժել Wikileaks-ի հիմնադրին՝ գաղտնի նամակագրության հրապարակման համար: ԱՄՆ-ում Ասանջին սպառնում է մահապատիժ, մինչդեռ Շվեդիան հերքում է, թե գործում է որեւէ երկրի թելադրանքով: Հիշեցնենք, որ Ասանջը ձերբակալվել է Լոնդոնում, դեկտեմբերի 7-ին՝ Շվեդիայի հարցման համաձայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել