Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈՎՔԸ» ՓԱԿՎԵՑ

Փետրվար 25,2011 00:00

Դիլիջանում տպագրվում էր մասնավոր շաբաթաթերթ՝ «Հովք»: 2010թ. տպագրվեց 11 համար: Դեկտեմբերին հրատարակված 11-րդ համարը եղավ պարբերականի «կարապի երգը»: Թերթի խմբագիրը շրջանային «Դիլիջան» թերթի նախկին երկարամյա ղեկավար Միքայել Անանյանն էր, հովանավորը դիլիջանցի գործարար Էդվարդ Պետրոսյանն էր: 16 էջանոց թերթը, որը նաեւ հանրապետական հեռուստաընկերությունների հաղորդումների ծրագրերն էր զետեղում, քաղաքի առեւտրական օբյեկտներին էր բաժանվում հատը 150 դրամով: Թերթի սպառման տարածքի փոքրությունը եւ «Հովքում» քննադատական նյութեր գրեթե չլինելը կանխորոշեցին դրա փակումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել