Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՈՌԵՑԻ ԿԻՆ ՆՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԵՆ

Փետրվար 25,2011 00:00

Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանն ու Սպիտակի պոլիկլինիկայի բժշկուհի Ֆիլոմենա Մոսոյանը կասկածվում են կաշառք վերցնելու մեջ:

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Արմենուհի Ասոյանը ոստիկանության մարմիններին հայտնել է, որ փետրվարի սկզբին հաշմանդամության ցուցակներում ընդգրկվելու, թոշակ ստանալու նպատակով դիմել էր բժշկական կոնսուլտատիվ հանձնաժողովի նախագահ Ֆիլոմենա Մոսոյանին, ով հաշմանդամության կարգ սահմանելու համար իրենից 35. 000 դրամ կաշառք է պահանջել, որպեսզի Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանի միջոցով անհրաժեշտ հիվանդությամբ տառապելու մասին կեղծ տեղեկանք տրամադրի:

Փետրվարի 11-ին Գայանե Գասպարյանը հիվանդին կեղծ տեղեկանք տալու համար իր աշխատասենյակում վերջինից ստացել է 20.000 դրամ, իսկ Ֆիլոմենա Մոսոյանն էլ փետրվարի 22- ին 35.000 դրամ է վերցրել հիվանդից՝ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկայում:

Փետրվարի 22-ին էլ՝ կաշառքը տալուց հետո, Ջրաշենի բնակիչ Արմենուհի Ասոյանը կատարվածի մասին կամովին հայտնել է ոստիկանության մարմիններին:

Այժմ բժշկուհիները ոստիկանության Վանաձորի բաժնի մեկուսարանում են: Նրանք երկուսն էլ հերքում են կաշառք ստանալու մեղադրանքները:

Ֆիլոմենա Մոսոյանի փաստաբան Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղքը. «Բժիշկը պաշտոնատար անձ չէ, չի կարող կաշառք վերցնել»: Իսկ բժշկուհի Գայանե Գասպարյանն էլ, օգտվելով իր՝ ցուցմունք չտալու իրավունքից, հրաժարվել է ցուցմունքներ տալ:

Դեպքի առթիվ փետրվարի 22-ին Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ինչը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել