Լրահոս
2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը(https://www.tiktok.com/@09_parfum/video/7449331303104728327?_t=8sJuU8mUwlj&_r=1): Հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է 400 մարտիկ, որոնցից 195 զոհվել են (Բալայան 2020, 314): Հուշարձանն իրենից ներկայացնում էր աղբյուր-հուշակոթող, որի վրա արձանագրված են եղել զոհված հաթերքցիների անուն ազգանունները (նկ. 1): Հուշարձանը որոշակիորեն տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին. նրա վրա անզեն աչքով էլ երևում են ինքնաձիգով կրակահերթի հետքերը: Մեր արձագանքը Արցախի Հաթերքի շրջանի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Հուշարձանին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հարկ է հավելել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/հադրութի-ազատամարտիկների-հուշարձանի/), Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը (https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Բացի այդ, Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-the-memorial-complex-in-azokh-village-of-hadrut/)։ Գրականություն Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուվագծեր, Երևան:
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչ արժե «ստի դետեկտորի» մեկ սխալը

Փետրվար 25,2011 00:00

«Առավոտին» են դիմել բազմաթիվ ընթերցողներ, իմանալու՝ թե շրջանառության մեջ կարո՞ղ է դրվել «Ստի դետեկտոր» կոչվող սարքը, եւ մարդը հրապարակավ կարո՞ղ է ենթարկվել դետեկտորական փորձաքննության, անգամ դառնալ շոուի բաղկացուցիչ մաս: «Ստի դետեկտորի» հետ կապված մեզ նաեւ հարցրել են, թե հետազոտվողը կարո՞ղ է «ֆռռացնել» սարքին եւ ի՞նչ կարող է լինել այդ ժամանակ: Մենք փորձել ենք դիմել նաեւ ԱԱԾ եւ ոստիկանության մասնագետներին, որոնց հավաքական խոսքը ստորեւ մեզ է փորձել տրամադրել ճանաչված հոգեբույժը:

«Ստի դետեկտորը» կամ «պոլիգրաֆը» մի փոքր սարք է, որը կիրառվում է գործիքային փսիխոֆիզիոլոգիական հետազոտություններ անցկացնելու նպատակով: Այն գրանցում է շնչառության, սրտանոթային ակտիվության, մաշկի էլեկտրական դիմադրողականության պարամետրերը, որոնք գրանցվում են անալոգային կամ թվային տեսքով եւ նախատեսված են հետազոտվողի հայտնած ինֆորմացիայի հավաստիությունը գնահատելու համար:

«Պոլիգրաֆը» գրառումը կատարում է համակարգչի էլեկտրոնային կրիչի վրա:

Սարքը բաղկացած է սենսոր բլոկից եւ ինֆորմացիան ընկալող տվիչներից:

Սենսոր բլոկը նախատեսված է ֆիզիոլոգիական պրոցեսների ինֆորմացիան գրանցող տվիչների վրայից ազդանշանները հանելու, ինչպես նաեւ այդ ազդանշաններն ուժեղացնելու եւ ֆիլտրելու, դրանք թվային կոդերի վերածելու եւ համակարգչին փոխանցելու համար:

Ֆիզիոլոգիական տվյալները գրանցելու համար օգտագործվում են շնչառությունը, երակազարկը, զարկերակային ճնշումը, մաշկի էլեկտրահաղորդականությունը գրանցող տվիչները: Մյուս տվիչները, որոնք գրանցում են մարմնի դողը կամ ձայնը՝ կրում են պայմանական բնույթ:

Բոլոր պարամետրերի գրանցումը կատարվում է խստորեն միաժամանակ: Հետազոտության ժամանակ միակ օբյեկտիվ բնութագիրը ֆիզիոլոգիական ռեակցիան է: Եվ, այնուամենայնիվ, սարքի հաղորդած տվյալներն ունեն միայն կողմնորոշիչ, օգնող բնույթ եւ չեն կարող միանգամայն ստույգ պատասխանել տրված հարցերին կամ տարբերակել ճիշտն ու սուտը միմյանցից:

Սարքի մեկ սխալը կարող է հետազոտվողին պատճառել հսկայական բարոյական կամ նյութական վնաս: Ահա դա է պատճառը, որ որոշ երկրներում դատարանը ընդհանրապես հաշվի չի առնում «պոլիգրաֆի» ցույց տված տվյալները՝ որպես ապացույց:

«Պոլիգրաֆով» հետազոտությունը կատարվում է հետազոտվողի կամավոր եւ գրավոր համաձայնությամբ:

Հետազոտվողին նախօրոք բացատրվում է սարքի էությունը, դրա աշխատանքի սկզբունքը եւ հետազոտության նպատակը, դրանով իսկ հնարավորություն տալով, որ նա լիցքաթափվի, լինի անկաշկանդ:

Հայաստանում «պոլիգրաֆը» կիրառվում է ԱԱԾ եւ ոստիկանության համակարգերում, որպես հետազոտվողների քննության օժանդակ միջոց:

Զարգացած երկրներում «պոլիգրաֆը» կիրառվում է ավելի լայն նպատակներով, օրինակ՝ պրոֆեսիոնալ կողմնորոշման, ախտորոշման եւ ընտրության նպատակով, կոլեկտիվում հոգեբանական համատեղելիության որոշման նպատակով:

Սարքն ազատորեն վաճառվում է էլեկտրոնիկայի խանութներում եւ ցանկացած մարդ կարող է այն գնել այս կամ այն նպատակով օգտագործելու համար:

Այնպես որ, «ստի դետեկտոր» կոչվող սարքը իր մեջ որեւէ վտանգավոր, խորհրդավոր կամ գաղտնի իմաստ չի պարունակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել