Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐՋ ԿԴՆԵՆ

Փետրվար 25,2011 00:00

Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար նախորդ ու այս ամիսներին էլ քաղաքացիները տարբեր կեղծարարությունների են դիմել: ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը արձանագրել է մի շարք անհամապատասխանություններ՝ նպաստառուի ընտանիքի կազմի հայտարարության եւ տեղական ռեգիստրից ներկայացված տեղեկանքի միջեւ: Որ սոցիալապես ապահով ընտանիքները խաբեությամբ չհայտնվեն ընտանեկան նպաստի համակարգում, կառավարության որոշմամբ, ընտանիքի կազմը ճշտելու համար սոցիալական ծառայությունները մինչեւ տարեվերջ տնային այցելություններ կկազմակերպեն, մարզպետներն էլ անձամբ կհոգան, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների բոլոր անդամները մեկ առ մեկ հաշվառվեն տեղական ռեգիստրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել