ՏՄՊՊՀ-ն երեկ քննարկել է կաթնամթերքի շուկայում առկա զարգացումները: Վերջին օրերին կատարված պարբերական մոնիթորինգի արդյունքում պարզվել էր, որ այս ապրանքային շուկայում գործող գերիշխող դիրք ունեցող ընկերություններից իր արտադրանքի գները բարձրացրել է մասնավորապես «Դուստր Մարիաննա» ընկերությունը: Այդ պատճառով Հանձնաժողովը որոշում է կայացրել ուսումնասիրություն սկսել «Դուստր Մարիաննա» ընկերության գործունեության նկատմամբ՝ տնտեսվարողից պահանջելով ներկայացնել բացատրություններ եւ հիմնավորումներ գների բարձրացման վերաբերյալ: