ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն, սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 100 000 դրամ, որը համապատասխանում է 100 հատ հասարակ բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, ընկերության 2011թ. բյուջեի ապահովումը մինչեւ 73 245 400 դրամի սահմանում իրականացնել 2011թ. պետբյուջեի «Հեռուստատեսային ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը բազմիցս արծարծվել է մշակույթի գործիչների եւ մտավորականության կողմից։